Thursday, October 24, 2013

Air Armenia ընկերությունը կիրականացնի չվերթներ Երևանից դեպի Մոսկվա, Սոչի և այլ քաղաքներ

«Էյր Արմենիա» ավիաընկերության Երևան–Ռոստով–Երևան առաջին չարտերային չվերթը կայացել է չորեքշաբթի` նշանավորելով ավիաընկերության մուտքն ուղևորափոխադրումների հայկական շուկա։

Air Armenia ընկերությունը կիրականացնի չվերթներ Երևանից դեպի Մոսկվա, Սոչի և այլ քաղաքներ
«Air Armenia» ընկերությունն հայկական առաջին ավիաընկերությունն է, որն ուղևորափոխադրումներ կիրականացնի հայկական ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության 2013 թվականի ապրիլի 1–ից թռիչքների դադարեցման և սնանկացման ընթացակարգը սկսելուց հետո։


Երևան–Ռոստով–Երևան չվերթն իրականացվել է լիզինգով ձեռք բերած Boeing 737-500 ինքնաթիռով։

«Air Armenia» ընկերությունը կանոնավոր չվերթներ կիրականացնի Երևանից դեպի Մոսկվա (օրական 2 անգամ), Սոչի, Դոնի Ռոստով, Սամարա, Սանկտ Պետերբուրգ և Կրասնոդար ուղղություններով:

Ավիատոմսերի ձեռք բերման համար կարող եք կապվել հետևյալ հեռախոսահամարներով՝
Հեռ.՝ (010) 32-10-04, (099) 31-10-01

No comments:

Post a Comment