Thursday, July 4, 2013

Օդանավում կթույլատրեն չանջատել բջջային հեռախոսները

British Airways բրիտանական ավիաընկերությունը դարձել է առաջին Եվրոպական ավիաընկերությունը, որը թույլատրել է իր ուղևորներին օգտվել իրենց բջջային հեռախոսներից ինքնաթիռի վայրէջքից անմիջապես հետո այն դեպքում, երբ օդանավը դեռևս մոտենում է կայանատեղիին, իսկ «ամրացնել ամրագոտիները» ազդանշանը դեռևս վառվում է: Նորարարությունը ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից և հասանելի կլինի British Airways-ի ինչպես եվրոպական, այնպես էլ՝ միջազգային չվերթների դեպքում:

Բջջային հեռախոսների, սմարթֆոնների և այլ էլեկտրոնային սարքավորումների կիրառումը ինքնաթիռի թռիչքի և ընթացքի ժամանակ շարունակվում է արգելվել, հայտնում է CNN-ը: Ընդ որում, միջազգային փորձագետները այդպես էլ մեկ ընդհանուր կարծիք չունեն թռիչքի ժամանակ էլեկտրոնիկայի կիրառման ազդեցության մասին:


No comments:

Post a Comment