Showing posts with label mobile phones. Show all posts
Showing posts with label mobile phones. Show all posts

Thursday, July 4, 2013

Օդանավում կթույլատրեն չանջատել բջջային հեռախոսները

British Airways բրիտանական ավիաընկերությունը դարձել է առաջին Եվրոպական ավիաընկերությունը, որը թույլատրել է իր ուղևորներին օգտվել իրենց բջջային հեռախոսներից ինքնաթիռի վայրէջքից անմիջապես հետո այն դեպքում, երբ օդանավը դեռևս մոտենում է կայանատեղիին, իսկ «ամրացնել ամրագոտիները» ազդանշանը դեռևս վառվում է: Նորարարությունը ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից և հասանելի կլինի British Airways-ի ինչպես եվրոպական, այնպես էլ՝ միջազգային չվերթների դեպքում: