Showing posts with label գնացքի տոմսեր. Show all posts
Showing posts with label գնացքի տոմսեր. Show all posts

Tuesday, August 6, 2013

Անվճար Wi-Fi և SIM քարտեր՝ Երևան-Բաթումի և Երևան-Գյումրի ուղևորներին


Անվճար Wi-Fi և SIM քարտեր՝ Երևան-Բաթումի և Երևան-Գյումրի ուղևորներին

«Հարավկովկասյան երկաթուղի» (ЮКЖД) ՓԲԸ-ն VivaCell-MTS շարժական կապի օպերատորի հետ համատեղ Երևան-Բաթումի-Երևան ուղղությամբ «Արմենիա» ֆիրմային գնացքի ուղևորներին կմատուցի նոր ծառայություն:

Այսուհետ Երևան-Բաթումի ուղղության ննջավագոնի ուղևորներն անվճար կստանան SIM քարտեր՝ ակտիվացրած ռոումինգ ծառայությամբ: «Զանգ Հայաստան» ծառայության գինը կկազմի 55 դրամ/րոպե:

Monday, April 15, 2013

Համագործակցության առաջարկ ավտոբուսի և գնացքի տոմսեր վաճառող ընկերություններին

Ավիատոմսեր և տուրիզմ նախագիծը, որը ներկայացնում է TravelNews.am տուրիստական նորությունների պորտալը, հրավիրում է բոլոր ընկերություններին համագործակցության, որոնք վաճառում են ավտոբուսի և գնացքի տոմսեր:

Համագործակցության պայմաններ:

Կազմակերպությունների մասին տվյալները տեղադրվում են Avia-Toms.com և Aviatomser24.am (+Aviatomser24.com) կայքերիի համապատասխան՝ «Ավտոբուսի տոմսեր» և «Գնացքի տոմսեր» բաժիններում: