Անվճար Wi-Fi և SIM քարտեր՝ Երևան-Բաթումի և Երևան-Գյումրի ուղևորներին |
«Հարավկովկասյան երկաթուղի» (ЮКЖД) ՓԲԸ-ն VivaCell-MTS շարժական կապի օպերատորի հետ համատեղ Երևան-Բաթումի-Երևան ուղղությամբ «Արմենիա» ֆիրմային գնացքի ուղևորներին կմատուցի նոր ծառայություն:
Այսուհետ Երևան-Բաթումի ուղղության ննջավագոնի ուղևորներն անվճար կստանան SIM քարտեր՝ ակտիվացրած ռոումինգ ծառայությամբ: «Զանգ Հայաստան» ծառայության գինը կկազմի 55 դրամ/րոպե:
Հիշեցնենք, որ Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքի ու Երևան-Բաթումի-Երևան «Արմենիա» ֆիրմային գնացքի ուղևորներն արդեն օգտվում են անվճար Wi-Fi կապից, որը գործում է ննջավագոններում և բարձր հարմարավետության կուպեներում:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն իրագործում է իր քաղաքականությունն՝ ուղղված ուղևորների սպասարկման որակի ու տեղական և միջազգային հաղորդակցություններում գնացքների հարմարավետության շարունակական բարձրացմանը: Այդ նպատակով երկաթուղում աշխատանքներ են տարվում շարժակազմի թարմացման, մատուցվող ծառայությունների ցանկի ընդլայնման, գնացքների արագության բարձրացման ուղղությամբ:
No comments:
Post a Comment