Հայաստանում կգործի երկրորդ ավիափոխադրողը, որը կիրականացնի ներքին չվերթներ: |
Հնարավոր է, որ շուտով ավիատոմսեր գնենք Երևանից դեպի Ստեփանավան քաղաք...
Հայաստանում ավիափոխադրումներ կիրականացնեն երկու ավիաընկերություն` «AIR ARMENIA-ն» և «SKY NET»-ը: Երեկ այս մասին ասուլիս էր հրավիրել «Հենարան» ակումբում:
Ասուլիսին ներկա «SKY NET» ավիաընկերության տնօրեն Գրիգորի Վարդանյանը հայտնել է, որ ավիաընկերությունը ստեղծվել է 2011թ.-ին և այժմ տիրապետում է JetStreem 32 անգլիական արտադրության` 19 տեղանոց երկշարժիչային օդանավի:
Ավիաընկերությունը ավիափոխադրումներ կիրականացնի Հայաստանի տարածքում և մոտակա այլ ուղղություններով: «Մոտ ապագայում կիրականացվեն Երևանից Ղափան, Ստեփանավան, Գորիս ուղղություններով չվերթներ»,- ասել է նա: Բացի այդ «SKY NET»-ը պատրաստ է չվերթներ իրականացնել դեպի Վրասստան` Բաթումի, Թբիլիսի և Իրան: Այս ուղղություններով տոմսքի արժեքը կարժենա մոտ 40.000 դրամ, իսկ ՀՀ-ի տարածքում կհաշվարկվի ըստ ուղևորների քանակի և ըստ թռիչքի տևողության: թռիչքային ժամի արժեքը ընկերության համար կազմում է 1680 ԱՄՆ դոլար:
No comments:
Post a Comment