Thursday, February 22, 2018

FlyGyumri.pro — Գյումրի տուրիստական և ավիա պորտալ

Գյումրիի օդանավակայանի ակտիվացումն ու նոր ավիաընկերությունների թռիչքների գործարկումը նոր հնարավորություններ են բացել Գյումրի քաղաքի և Շիրակի տարածաշրջանի համար ամբողջությամբ։


Fly Gyumri Project - ավիատոմսեր Գյումրիում
Գյումրին ավելի գրավիչ է դառնում շնորհիվ տուրիստական ենթաստրուկտուրաների բարելավման և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման։

«Ֆլայ Գյումրի» առցանց նախագիծը (#FlyGyumri Project) Գյումրիի զբոսաշրջային հնարավորություններն է ցուցադրում՝ թույլ տալով որոնել ինչպես ավիատոմսեր երկկողմ ուղղություններով, այնպես էլ հյուրանոցներ Գյումրիում։


Կայքում ներդրված որոնման համակարգը գտնում է մատչելի ավիատոմսեր Գյումրիի օդանավակայանից թռիչքներ իրականացնող ավիաընկերություններում, համեմատում դրանք և դասակարգում ըստ օգտատիրոջ օգտագործած զտիչների (ֆիլտրեր)։ Օգտատերը հեշտությամբ կարողանում է կողմնորոշվել և գտնել ցանկալի ուղղությամբ տոմսեր ու ամրագրել դրանք առաջարկող օնլայն հարթակներից մեկում։

Flygyumri.pro կայքում հասանելի են նաև 4 օդանավակայանների թռիչքների ժամանակացույցերը՝ Գյումրի Շիրակ, Երևանի Զվարթնոց, Թբիլիսիի և Քութայիսիի միջազգային օդանավակայաններինը։

Ներկայումս Գյումրիից իրականացվում են թռիչքներ դեպի Ռուսաստանի քաղաքներ՝ Մոսկվայի Վնուկովո և Դոմոդեդովո օդանավակայաններ, Սամարա, Ռոստով և Կրասնոդար։ Հնարավոր է ամրագրել նաև տրանզիտ երթուղով տոմսեր դեպի Եկատերինբուրգ, Սուրգուտ, Սանկտ Պետերբուրգ և այլ քաղաքներ։

«Ֆլայ Գյումրին» կհեշտացնի ուղևորների կյանքն ու Գյումրին ավելի մատչելի ձևով կներկայացնի աշխարհին։

Կայքը հասանելի է հետևյալ հասցեով — https://flygyumri.pro
Հյուրանոցների էջը — https://flygyumri.pro/hotels

No comments:

Post a Comment